Carzone — Ավտոպահեստամասերի ներմուծում, ավտոսպասարկում և Jeep Wrangler-ների պրոֆեսիոնալ մոդիֆիկացում
Բարի գալուստ Carzone՝ ձեր մեքենայի հուսալի և պրոֆեսիոնալ գործընկերը։ Մենք մասնագիտացած ենք բարձրորակ ավտոպահեստամասերի ուղիղ ներմուծման, ցանկացած բարդության ավտոսպասարկման, ինչպես նաև ամենագնացների թյունինգի և ձևափոխման մեջ։
Մեր նպատակն է ապահովել ձեր մեքենայի անխափան աշխատանքը ցանկացած ճանապարհին:
Մեր Ծառայությունները
🛠 Շարժիչի և ընթացային մասերի նորոգում
Ձեր մեքենայի սիրտն ու ընթացքը վստահեք մեր փորձառու վարպետներին։ Կատարում ենք տարբեր մակնիշների ավտոմեքենաների՝
-
Շարժիչների (մատորի) ախտորոշում, կապիտալ և մասնակի վերանորոգում,
-
Ընթացային մասերի (խադավոյի) ստուգում, կարգավորում և նորոգում,
-
Պարբերական տեխնիկական սպասարկում:
📦 Ավտոպահեստամասերի ուղիղ ներմուծում և վաճառք
Մենք բացառում ենք միջնորդներին։ Carzone-ն ինքնուրույն ներմուծում է բարձրորակ պահեստամասեր և աքսեսուարներ անմիջապես արտերկրից։ Սա թույլ է տալիս մեր հաճախորդներին առաջարկել՝
-
Օրիգինալ և որակյալ փոխարինող դետալների լայն տեսականի,
-
Մատչելի և մրցունակ գներ շուկայում,
-
Արագ պատվերների ընդունում և մատակարարում:
Jeep Wrangler-ների Թիվ 1 Մասնագետը
Եթե դուք Jeep Wrangler-ի սեփականատեր եք, ապա դուք գտել եք ձեր մեքենայի կատարյալ հասցեն։ Carzone-ը հանդիսանում է Wrangler-ների մասնագիտացված կենտրոն Հայաստանում։
Մենք առաջարկում ենք.
-
Jeep Wrangler պահեստամասերի ներմուծում և վաճառք: Ամեն ինչ՝ շարժիչի դետալներից մինչև թափքի տարրեր,
-
Պրոֆեսիոնալ Մոդիֆիկացում և Բարձրացում (Lift): Մեքենաների բարձրացում (լիֆտ-կիտերի տեղադրում)՝ off-road (անդրճանապարհային) էքստրեմալ պայմաններին հարմարեցնելու համար,
-
Աքսեսուարների ներմուծում և տեղադրում: Լրացուցիչ արտաքին և ներքին հարմարություններ, որոնք ձեր Wrangler-ը կդարձնեն անկրկնելի:
Ինչո՞ւ ընտրել Carzone-ը.
Որակյալ պահեստամասեր + Պրոֆեսիոնալ արհեստանոց + Նեղ մասնագիտացված փորձ: Մենք գիտենք՝ ինչպես հոգ տանել ձեր մեքենայի մասին:
Ինչպե՞ս կապնվել մեզ հետ
Պատրաստ եք գրանցվե՞լ զննման, թե՞ փնտրում եք կոնկրետ պահեստամաս:
-
📞 Հեռախոսահամարներ՝
-
+374 (77) 21-28-88
-
+374 (55) 21-28-88
-
+374 (99) 21-28-88
-
-
📍 Հասցե՝ ք. Աբովյան, Երիտասարդական փողոց, 7/5 շենք
Քարզոն ընկերությունը հիմնադրվել 2015 թվականին, սակայն ավելի քան 30 տարի զբաղել ենք մեքենաների վերանորոգման ոլորտում: Մեզ մոտ աշխատում են բարձրակարգ վարպետներ , մեծամասամբ սիրյահայեր : Կատարում ենք տարբեր աշխատանքներ այդ թվում
| Շարժիչի վերանորոգում
| Շարժիչի գլխիկի հղկում նորոգում հատուկ հաստոցի միջոցով
| Մեքենայի ըթացային մասերի նորոգում
| Արգելակման սկավառակների և թմբուկների հղկում հատուկ ամերիկյան թվային հաստոցով (HUNTER BL505)
| Ինժեկտորների լվացում հատուկ գործիքով (ֆիլտրերի և խցուկների պարտադիր փոխմամբ)
և այլն
